15.02.2014|
17:22
Գազի հայտնի գործարքի մասին այսօր ԵԿՄ համագումարում հարց ուղղեցին Սերժ Սարգսյանին, ով նշեց, որ դրա շուրջ «հուզմունքը» վաղուց պետք է դադարած լիներ: «Շատ մարդիկ, տարբեր դրդապատճառներով, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են այդ ձեռքբերումը սևացնել»,-ասաց նախագահը, ում համոզմամբ, բավականին լավ գին է սահմանված Հայաստանի համար, քանի որ այն «կապվում» է Ռուսաստանի ներքին գների համակարգին: